Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գլխավոր փաստաթուղթը հաստատվեց

Գլխավոր փաստաթուղթը հաստատվեց
15.01.2016 | 02:04

Կառավարության երեկվա նիստը երկար չտևեց, քննարկվեց ընդամենը 20 հարց։ Ըստ ամենայնի, դա ոչ թե խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, այլ տարեվերջին իրար հաջորդած նիստերով, որոնց ընթացքում քննարկվեցին հարյուրից ավելի հարցեր։ Նոր տարվա առաջին նիստում հաստատվեց գլխավոր փաստաթուղթը` կառավարության գործունեության ծրագիրը։ Ինչ-որ չափով երկրի սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը պետք է տա նաև այս փաստաթուղթը։ Ինչպիսին կլինի 2016-ի տնտեսական տարին Հայաստանի համար, ժամանակը ցույց կտա։ Եթե նկատի ունենանք աշխարհի տնտեսաքաղաքական լարված իրավիճակը, դժվար է որևէ բան կանխատեսելը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ